Ստալոնեն հայտարարել է, որ պատրաստվում է նկարահանել «Ռեմբո» ֆիլմի 5-րդ մասը
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է հայտնի Ռեմբոյի մասին պատմող ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումներն սկսելու մասին:
Այս անգամ ֆիլմի գործողությունները կզարգանան Մեքսիկայում:
Ստալոնեն, մասնավորապես, նշել է․ «Շուտով կսկսվեն նկարահանումները, ես շատ հուզված եմ այդ առիթով»։
Ֆիլմի և դերասանական կազմի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնվում: Նկարահանումները տեղի կունենան Լոնդոնում, Բուլղարիայում և Կանարյան կղզիներում: