Հոսպիտալացվել է հայտնի ռուս դերասանը
Հայտնի ռուս ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Նիկիտա Միխալկովը հոսպիտալացվել է և վիրահատության ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Այս պահին Միխալկովը գտնվում է հիվանդանոցում: Միխալկովի մտերիմ սցենարիստ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանի խոսքերով Միխայլկովը վիրահատվել է սպորտային վնասվածքի պատճառով, դերասանը հավելել է, որ այս պահին Նիկիտա Միխալկովի վիճակը բավարար է և անհանգստանալու կարիք չկա:
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։