Խոշոր պայթյուն՝ Նիգերիայում․ կա 35 զոհ և 100 վիրավոր
Նիգերիայում առնվազն 35 մարդ է մահացել բենզին տեղափոխող մեքենայի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մոտավորապես 100 հոգի էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնել են տեղի լրատվամիջոցները, պայթյունի պատճառն ավտովթարն է եղել:
Նիգերիայի փրկարար ծառայության պետ Ուսման Ահմեդի խոսքով՝ զոհերի ու վիրավորների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ վթարից հետո մեծ բազմություն է հավաքվել վթարի վայրում, որի ժամանակ էլ տեղի է ունեցել պայթյունը: