Հերթական սեռական ոտնձգությունն ԱՄՆ-ում․ մեղադրյալը հայտնի հեռուստաընկերության տնօրենն է
Ամերիկյան «Սի Բի Էս» հեռուստաընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Լես Մունվեսը հրաժարական է տվել:
Պատճառը նրա դեմ ներկայացված մեղադրանքներն են, որոնցով նա մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
«Սի Բի Էս» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է 20 միլիոն դոլար վճարել Me too կոչվող շարժմանը, որն էլ օգնում է պայքարել սեռական ոտնձգությունների դեմ. ամենայն հավանականությամբ գումարը կփոխանցվի արդեն նախկին գործադիր տնօրենի հաշվից:
Մունվեսի դեմ բողոք է ներկայացրել վեց կին, սակայն դեռ հայտնի չէ՝ նրանք կդիմեն դատարան հայցով, թե ոչ: