«Երևանը պիտի լինի ապրելու համար հարմար քաղաք». ԲՀԿ ավագանու թեկնածուները՝ Դավիթաշենում (տեսանյութ)
Քարոզարշավի երկրորդ օրը ԲՀԿ ավագանու թեկնածուները նախընտրական հանդիպումներ են ունցել Դավիթաշեն վարչական շրջանում:
ԲՀԿ ավագանու անդամներն ու համակիրները՝ քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, շրջել են Դավիթաշենի բակերում, քաղաքացիներին փոխանցել «Բարեկարգ, հարմարավետ, կանաչ Երևանս» կարգախոսի բովանդակությունն ու բաժանել նախընտրական բուկլետներ:
«Երևանը պիտի լինի ապրելու համար հարմար քաղաք»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով կոնկրետ ներդրողների անուններ, ովքեր ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում արդեն համաձայնել են հանձն առնել մայրաքաղաքի խնդիրների լուծումները: