Այսպիսինն է երեխաների անդորրը Վազաշենում. գյուղում երեխաների պարի ժամանակ կրակոցներ են սկսվել (տեսանյութ)
Ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Գյոզալյանը երեկ՝ սեպտեմբերի 11-ին, տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են սահմանամերձ Վազաշենում երեխաները պարում: Հենց նրանց պարի ժամանակ էլ սկսվում են ադրբեջանական կողմի կրակոցները:
«Ուրախ պարում էինք ու մեկ էլ... Այսպիսինն է երեխաների անդորրը Վազաշենում»,- գրել է օգտատերը: