Նոր սկանդալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև․ ԱՄՆ-ն կիրառե՞լ է արգելված ռումբ Սիրիայում
Պենտագոնը հերքում է տեղեկատվությունն այն մասին, որ Դեր Զորում կիրառել է արգելված ֆոսֆորային մարտագլխիկներով ռումբեր: Պենտագոնից տեղեկացնում են, որ ոչ մի փաստ չկա, որ ամերիկյան զորքը նշված հատվածում սպիտակ ֆոսֆորային մարտագլխիկներով ռումբեր է օգտագործել:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել, ըստ որի՝ Դեր Զորի հատվածում ամերիկյան օդային ուժերը սպիտակ ֆոսֆորային մարտագլխիկներով ռումբեր են նետել, որոնց հետևանքով մի քանի հատվածում հրդեհներ են բռնկվել:
1949 թվականի Ժնևյան կոնվենցիայով արգելված են ֆոսֆորային ռումբերի կիրառումը. այն համարվում է մասսայական ոչնչացման զենք: