Սերենա Ուիլյամսը տուգանվել է ոչ սպորտային պահվածքի համար
Լեգենդար թենիսիստ Սերենա Ուիլյամսը, ով պարտվեց US Open մրցաշարի եզրափակչում ճապոնուհի Նաոմի Օսակային, տուգանվել է 17 հազար դոլարով՝ ոչ սպորտային վարք ցուցաբերելու համար:
Մրցաշարի ընթացքում նա վիրավորել է մրցավարին և կոտրել թենիսի ռակետը: Սերենա Ուիլյամսը ամենաշատ մրցանակներ ունեցող թենիսիստուհիներից մեկն է աշխարհում:
Նա 23 անգամ դարձել է Մեծ Սաղավարտի մրցաշարի հաղթող: US Open- եզրափակչում մասնակցելու համար թենիսիստուհին կստանա 1 միլիոն 85 հազար դոլար գումար: