Վթարի է ենթարկվել Մոլդովայի նախագահը Իգոր Դոդոնը․ նա հոսպիտալացվել է
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Քիշնևից 50 կիլոմետր հեռավորության վրա:
Տեղեկատվություն տարածվեց, որ նախագահը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ պաշտոնական հայտարարություն եղավ, ըստ որի Մոլդովայի նախագահը թեթև վնասվածքներ է ստացել:
Նախագահ Դոդոնն առաջին օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: