Ձմռանը Պոգբան ու Մարսելոն կտեղափոխվեն «Յուվենտուս»
Ինչպես տեղեկացնում են իսպանական ու իտալական սպորտային պարբերականները, Թուրինի «Յուվենտուս»-ը ձմռանը նախապատրաստում է թիմ վերադարձնել Պոլ Պոգբային, ինչպես նաև գնել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյին։
Պարբերականները նշում են, որ արդեն հիմա երկու կողմերը նախնական բանակցություններ են պատրաստվում վարել՝ տրանսֆերների շուրջ։
Հավելենք նաև, որ Ռոնալդուն անձամբ է ցանկանում, որ իր նախկին թիմակից Մարսելոն գա «Յուվենտուս»։