Կրակոցներ՝ Ֆրանսիայում․ մահացել է ֆրանսիական հայտնի թիմի 19-ամյա ֆուտբոլիստը
Ֆրանսիական «Սենտ-Էտիեն» ֆուտբոլային թիմի նախկին ֆուտբոլլիստ Ուիլյամ Գոմիսի վրա կրակել են կիրակի երեկոյան։
Ինչպես հաղորդում է Ria.ru կայքը, 19-ամյա Գոմիսն իր ավտոմեքենայի մեջ է եղել, երբ Կալաշնիկով ավտոմատից կրակել են նրա մեքենայի ուղղությամբ։ Ֆուտբոլիստի հետ միաժամանակ տեղում մահացել է նաև 14-ամյա եվրոպացի տղա։
Ֆրանսիական ակումբի պաշտոնական էջն արձագանքել է իր ֆուտբոլիստի մահվան դեպքի կապակցությամբ։
Նշենք նաև, որ ըստ որոշ տեղեկությունների, ֆուտբոլիստի ընտանիքի մի շարք անդամներ ներքաշված են քրեական ինչ-ինչ գործերի մեջ։