Բացառիկ կադրեր՝ Մոսկվայում տեղի ունեցած դանակահարությունից․ տեսախցիկները ֆիքսել են տղամարդու հարձակումը (տեսանյութ)
Մոսկվայում գտնվող Կուրսկի կայարանում զինված տղամարդու հարձակումը նկարահանվել է տեսախցիկով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքով։
Տեսանյութում երևում է` ինչպես է սև կոստյումով տղամարդը հանում դանակն ու ջինսե շապիկ հագած անցորդին դանակահարում թիկունքից։ Դանակահարված տղամարդը փախչում է։ Քիչ անց դանակով զինված տղամարդը հարձակվում է նաև խանութի աշխատակիցների վրա։
Հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է։ Պարզվել է, որ տղամարդը Վրաստանի քաղաքացի է, ով ձերբակալված է եղել 11 տարի՝ սպանության համար։
Ինչպես հաղորդվում է, սպանության դրդապատճառները հայտնի չեն։
Հարձակման հետևանքով 2 մարդ ստամոքսի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։
Մանրամասները տեսանյութում։