Ուժային բոլոր կառույցներից ավելի պինդ ու ուժեղ եմ լինելու. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
«Մի մարդ, որը, կին լինելով, ավելի շատ տղամարդ է, քան պաշտոնյա տղամարդիկ, որ իրենց տղամարդ են կոչում: Նառան դարձել է մեր Ֆիգարոն․․․ աղբի մեքենայի վրա, դագաղների խանութում, տրանսպորտում, հեծանիվով Հրազդանի ձորում: Նաիրա, վպերյո՛դ»:
Այսպես ներկայացրեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ԲՀԿ-ական Գեղամ Մելիքսեթյանը, նուբարաշենցիներին:
Նկատենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Նուբարաշեն թաղամասում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու հարակից տարածքում։
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ այլևս որևէ մեկը որևէ լումա չի գողանալու:
«Հարյուր անգամ ավելի պինդ ու ուժեղ եմ լինելու ուժային բոլոր կառույցներից, ոստիկանությունից, ազգային անվտանգությունից: Երևանում ազգային անվտանգություն էլ պետք չի լինելու, ուժային էլ պետք չի լինելու»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում