Մենք գործի մարդ ենք. որևէ թեկնածուի նեղացնելու իրավունք չունենք, ժողովուրդը կորոշի՝ ում վստահի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Երևանի Նուբարաշեն համայնքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը սպասված էր: Նուբարաշենցի երիտասարդները նրան դիմավորեցին ծափողջույններով, իսկ տարեցները ողջագուրվեցին Ծառուկյանի հետ ու նրան շնորհակալություն հայտնեցին կատարած բարեգործությունների համար:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նկատեց՝ պատահական չէ, որ քարոզարշավը սկսում են Նուբարաշենից: Նա նկատեց, որ այս համայնքն ամենախոցելիներից է:
Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ ինքը միշտ իր խոստման տերն է և խոստումները երբեք չի դրժում: Միևնույն ժամանակ նշեց, որ չի նեղանա, եթե հանկարծ ժողովուրդը որոշի իրենց չընտրել:
«Ես իմ թիմակիցներին ասել եմ՝ որևէ մեկին նեղացնելու իրավունք չունեն, որևէ թեկնածուի, որոշողը ժողովուրդն է, ժողովուրդը կորոշի՝ ում վստահի իր ապագան, իր քաղաքը, որտեղ ապրում են երեխաներ՝ իրենց ցավը տանեմ»,- ասաց Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում