Պաոլո Դիբալան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
Ինչպես տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները, Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալան ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ»-ում։
Պարբերականները նշում են, որ Ռոնալդուի Թուրին գալով՝ Դիբալան գրեթե չի հայտնվում մեկնարկային կազմում։ Մյուս կողմից՝ դեռ տրանսվերային պատուհանի ժամանակ մադրիդյան ակումբը դիտարկում էր Դիբալային իր թիմ հրավիրելու տարբերակը։
Ընդգծենք նաև, որ «Բարսելոնա»-ն նույնպես հետաքրքրություն ունի Դիբալայի նկատմամբ, սակայն նա արգենտինացուն դիտարկում է որպես Մեսիի իրավահաջորդ։