«Պետք է պաշտպանել Սիրիայի խաղաղ բնակչությանը»․ Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի Սիրիայում մարդասիրական աղետ տեղի ունենա: Նա մասնավորապես ասել է.
«Պետք է ամեն ջանք գործադրել ռադիկալ խմբավորումներին հաղթելու համար, սակայն, միևնույն ժամանակ, ամեն գնով պետք է պաշտպանել խաղաղ բնակչությանը»։
Ավելի վաղ Սիրիայի հարցով Մերկելը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգը միակն է, որն այժմ գտնվում է գրոհային ուժերի ազդեցության տակ:
Սեպտեմբերի 4-ին ռուսական օդուժը ավիահարվածներ էր հասցրել այնտեղ տեղակայված գրոհայինների ուղղությամբ, որից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ այդ կերպ Ռուսաստանը սրում է իրավիճակի լարվածությունը Սիրիայում: