Ղրիմում ճանապարհի շինարարության ընթացքում հայտնաբերվել է XIX դարի ռազմական ճամբար (լուսանկարներ)
Ղրիմում գտնվող Սևաստոպոլ քաղաքում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս աշխատակիցները գտել են հրամանատարական կացարանների ավերակներ, որոնք 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմից են մնացել։
Այժմ տեղում ուսումնասիրություններ են իրականացնում հնագետներն ու պատմագետները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մասնագետները նշում են, որ կացարաններն այստեղ են կառուցվել, քանի որ տարածքում եղել է ջուր։ Հնագետներն աշխատանքներ իրականացնելիս տեղում արդեն գտել են մետաղադրամներ, զենքեր ու զինվորական այլ իրեր։