Ճապոնիայում ավելանում է զոհերի թիվը․ այս պահի դրությամբ նրանք 21-ն են
Ճապոնական Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Եվս 13 մարդ համարվում է անհետ կորած, իսկը 6-ը՝ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Փրկարարական աշխատանքներին փրկարարների հետ մեկտեղ աշխատում են նաև ոստիկանները։ Մարդկանց օգնում է մոտ 40 հազար փրկարար։ Աշխատանքներին մասնակցում է նաև 75 ուղղաթիռ։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը Հոկայդո կղզում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ, որն ուներ 6,7 մագնիտուդ հզորություն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թիվը 16 է։