«Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն իր կյանքում տեղի ունեցած ամենահիշարժան հանդիպումներից մեկն էր»․ Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն իր կյանքում տեղի ունեցած ամենահիշարժան հանդիպումներից մեկն էր:
Այդ մասին նա ասել է Բիլինգս քաղաքում տեղի ունեցած ելույթի ժամանակ: Վլադիմիր Պուտինի և նախագահ Թրամփի առաջին լայնամասշտաբ հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 16-ին՝ Հելսինկիում:
Ավելի քան երկու ժամ նախագահները առանձնազրույց են ունեցել, այնուհետև այն շարունակվել է երկու կողմերի պատվիրակությունների քննակրումների տեսքով: Այդ հանդիպումից հետո բազմաթիվ ամերիկացիներ սկսեցին մեղադրել Թրամփին, որ նա զիջումների է գնացել, նույնիսկ եղան այնպիսի հայտարարություններ, որով նախագահ Թրամփին մեղադրում էին Ամերիկային դավաճանելու մեջ: