Բորիս Ջոնսոնն ու իր կինն ամուսնալուծվեցին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար և խորհրդարանի անդամ Բորիս Ջոնսոնը և նրա կինը՝ Մարինա Ուիլերը, հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին:
Նրանք դրա վերաբերյալ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասված է.
«Մի քանի ամիս առաջ, 25 տարվա ամուսնական կյանքից հետո, մենք որոշեցինք, որ երկուսիս համար էլ լավ կլինի բաժանվել: Մենք կշարունակենք մեր չորս երեխաներին համատեղ խնամել, այլ մանրամասներ չենք ներկայացնի»։
25 տարվա ընթացքում սա նրանց արդեն երրորդ բաժանությունն է և բոլոր դեպքերում էլ պատճառը նախկին արտգործնախարարի դավաճանություններն են: Նրան են վերագրում լրագրող Պետրոնելլա Ուայթի և արվեստաբան Հելեն Մաքինթայնի հետ սիրավեպերը: Վերջինս, ըստ չճշտված տեղեկատվության, Ջոնսոնին նույնիսկ երեխա է պարգևել: