ՔԿԾ-ն ԱՊՀ գործընկերների հետ քննարկել է ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցները ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում․ Տիգրան Ավանեսյան Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Հասարակություն

Մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողները զրկվում են բուհերում իրենց զեղչից․ ԿԳՆ-ն չի կարողանում բացատրություն տալ

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում սկսվել է նոր ուսումնական տարին։ Մինչ ուսումնական տարվա սկսվելն արդեն պարզ դարձավ, որ այս տարի թե՛ դպրոցներում և թե՛ բուհերում ամեն ինչ հարթ չի լինելու, քանի որ աշակերտների ու դիմորդների թիվը զգալի նվազել է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում այս խնդիրը մի փոքր այլ է։ Այնտեղ դասախոսները ստիպված էին ձգել իրենց գոտիները, քանի որ ուսանողների թվի նվազման հետ մեկտեղ նվազեցին դասաժամերը, մի շարք բաժիններում անգամ ուսանողներ չկան։ Արդյունքում՝ նոր ուսումնական տարին իր հետ բերեց նաև նոր խնդիրներ։

Սա հարցի ու խնդրի մեկ կողմն է։ Սակայն առավել բարդ իրավիճակ է համալսարաներում։ Զինվորական ծառայության ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած այն զինծառայողները, ովքեր 4 տարի շարունակ օգտվել են իրենց համապատասխան զեղչից, մագիստրատուրայի առաջին կիսամյակում զրկվում են դրանից։

Այս հարցի շուրջ NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Կրթության ու գիտության նախարարության համապատասխան բաժնի հետ, որտեղ ասացին, որ օրենքն այդպես է, ու մագիստրատուրա ընդունված ու մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներն առաջին կիսամյակում չունեն զեղչ։

Ստացվում է, որ ինչ-ինչ անհայտ ու այլմոլորակային պատճառներից ելնելով՝ մագիստրատուրա ընդունված ու մարտական հերթապահություն իրականացրած ուսանողը մեկ կիսամյակ դառնում է մարտական հերթապահություն չիրականացրած ուսանող։ Թերևս այս հարցին այլ մոտեցում չի էլ կարելի ցույց տալ, քանի որ իրոք իրավիճակը ծիծաղելի է:

Մեկ այլ զավեշտալի իրավիճակ է անապահով ընտանիքներ ուսանողների մոտ։ Այդտեղ օրենքն ավարտվում է 23 տարեկանում։ Անապահովության փաստաթուղթ ունեցող ուսանողները 23 տարեկանից հետո զրկվում են զեղչից։ Այստեղ նախարարությունը միգուցե հաշվարկել է, որ այդ տարիքում նա այլևս չի դառնում անապահով ընտանիքի անդամ. ունենում է աշխատանք, ստանում է բարձր աշխատավարձ ու կարող է ուսման վարձը վճարել։ Սրանք զեղչային համակարգի, մեղմ ասած, խայտառակություններից երկուսն են, որոնք անընդհատ քննարկվում են ուսանողության շրջանում։

Մեր տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերին բազմաթիվ ծնողներ ու ուսանողներ, ովքեր ունեցել են մարտական հերթապահության զեղչ, սակայն դրանից զրկվել են մագիստրատուրայի առաջին կիսամյակում, զանգերով իրենց բողոքն են արտահայտում ԿԳ նախարարությունում ու բուհերում։ Սակայն այդ հարցին այդպես էլ հստակ պատասխան չի տրվում։ Պատասխանը մեկ է՝ օրենքն է այդպիսին։