ԲՀԿ-ի թեկնածուի կողմից ընտրակաշառք բաժանվելու մասին հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով»։