Նա նույնպես ունի երազանք․ 5 փաստ Մոնիկա Բելուչիի մասին, որոնք քչերին են հայտնի
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին իր կանացիությամբ շարունակում է մնալ աշխարհի ամենասեքսուալ գեղեցկուհիներից մեկը։
54-ամյա դերասանուհին չի ծերանում, շարունակում է ավելի գեղեցկանալ ու աշխարհին հիացնել իր դերասանական տաղանդով։ Ինչպես բոլոր հայտնիները, Բելուչին նույնպես ունի իր կյանքի մութ ու լուսավոր կողմերը։
Ներկայացնում ենք 5 փաստ Մոնիկա Բելուչիի մասին, որոնք քչերին են հայտնի։
1․Մոնիկա Բելուչին տարբերվում է հոլիվուդյան շատ գեղեցկուհիներից նրանով, որ երբևէ չի դիմել պլաստիկ վիրաբույժի։ Իտալուհին համարվում է աշխարհի այն բացառիկ գեղեցկուհիներից մեկը, ով երբևէ պլաստիկ վիրահատության չի կատարել։
2․Մանուկ հասակում Բելուչին երազում էր դառնալ իրավաբան։
3․Բացի իր մայրենի լեզվից՝ իտալերենից Բելուչին կատարյալ տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն ու իսպաներեն լեզուներին։
4․2000 թվականին GQ ամսագրի համար արված լուսանկարը մեծ ամուկ բարձրացրեց, քանի որ Բելուչին մերկացել էր։
5․Բելուչին նույնպես ունի երազանք։ Նա երազում է նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի հետ։