Հնդկաստանում միասեռականները չեն պատժվի
Հնդկաստանի գերագույն դատարանը չեղարկել է քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը՝ միասեռական կապերի համար:
Մինչ այդ օրենքով նախատեսված էր միասեռական զույգերին դատապարտել մինչև տասը տարվա ազատազրկման կամ մեծ չափով տուգանքի:
Նախքան այս 2009 թվականին ևս ապաքրեականացվեց միասեռականությունը, սակայն 2012 թվականից, երբ բազմաթիվ ազդեցիկ հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև հոգևոր առաջնորդներ դեմ դուրս եկան այդ որոշմանը, կրկին սահմանվեց քրեական պատասխանատվություն միասեռականության համար:
Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածը Հնդկաստանում ուժի մեջ է մտել 1861 թվականից, երբ Հնդկաստանն անցավ Բրիտանական կայսրության տիրապետության տակ: