Ինչու է աշխարհահռչակ Burberry ընկերությունն այրում իր հագուստն ու աքսեսուարները
Հայտնի բրիտանական Burberry հագուստի և աքսեսուարների բրենդային ընկերությունը հայտարարել է, որ որոշել է այլևս չայրել չվաճառված հագուստն ու աքսեսուարները:
Վերջին տվյալներով 2017 թվականին այրել է շուրջ 28 միլիոն դոլար արժողությամբ հագուստ և տարբեր աքսեսուարներ: Նրանք չվաճառված ապրանքի այրելը բացատրում են նրանով, որ մտավախություն կա, թե չվաճառված իրերը կարող են գողացվել և իրենց արժեքից շատ ավելի ցածր գնով վաճառվել:
Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները բազմիցս քննադատել են նրանց այդ քայլը: Burberry-ն հայտարարել է նաև,որ պատրաստվում է հրաժարվել բնական կաշիներ և մորթիներ օգտագործելուց՝ հագուստի և այլ աքսեսուարների պատրաստման համար: