ԱՄՆ-ում գտել են 13 տարի առաջ գողացված հայտնի կոշիկները
Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվել են կարմիր կոշիկները, որոնցով դերասանուհի Ջուդի Հարլենդը նկարահանվել էր հանրահայտ «Հրաշագործը Օզից» ֆիլմում:
Կոշիկները գողացել էին շուրջ 13 տարի առաջ՝ 2005 թվականին, Մինեսոտայի թանգարանից, որտեղ էլ պահվում էր այն: Կոշիկների գտնվելու վայրի կամ այն գողացողի վերաբերյալ տեղեկատվություն հայտնելու համար խոստացվել էր մեկ միլիոն դոլար պարգևավճար:
Չի հայտնվում, թե ինչ պայմաններում և ում կողմից են գտնվել հայտնի կոշիկները: