Կիմ Չեն Ընը հատուկ նամակ է փոխանցել Դոնալդ Թրամփին․ ի՞նչ է այնտեղ գրված
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հատուկ բանագնացի միջոցով նամակ է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին: Հատուկ բանագնացի խոսքերով, Կիմ Չեն Ընը համաձայն չէ ամերիկյան կողմի այն կարծիքին, թե ոչ մի առաջընթաց չի նկատվում Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու գործընթացում:
Նա ասել է նաև, որ Փհունգերիում տեղակայված կայանի ապամոնտաժումն այլևս Հյուսիսային Կորեային հնարավորություն չի թողել անցկացնելու որևէ միջուկային փորձաքննություն:
Նա նշել է նաև, որ միջազգային հանրությունը չի գնահատում պաշտոնական Փհենյանի քայլերն այս ուղղությամբ: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հույս է հայտնել, որ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը, այն է՝ 2021 թվականը, լուրջ առաջընթաց կգրանցվի ամերիկա-կորեական հարաբերություններում: