Ծանրագույն ու կարևոր հաղթանակ․ Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Լիխտենշտեյնի հավաքականի հետ։ Ծանրագույն հանդիպում ստացվեց մեր հավաքականի համար։
Հանդիպման 30-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարկոս Պիզելին։ Ընդամենը 3 րոպե անց խաղի հաշիվը հավասարեցրեց Լիխտենշտեյնի հավաքականի ֆուտբոլիստ Սանդրո Վոլֆինգերը։
Երկրորդ խաղակեսում մեր ընտրանին ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որը չկարողացավ իրացնել Հենրիխ Մխիթարյանը։
Հանդիպման ավարտից 15 րոպե առաջ՝ 75-րդ րոպեին: Հաղթական գնդակը խփեց Տիգրան Բարսեղյանը։
Ընդգծենք նաև, որ մեր ընտրանու հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին։ Մեր ընտրանին կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ։
Հայաստան 2-1 Լիխտենշտեյն:
Գոլեր՝ 30-Մ․ Պիզելի, 33 Ս․ Վոլֆինգեր, 75․Տ․ Բարսեղյան: