«Նաիրիտ»-ը ներկայիս իշխանությանն էլ չի հետաքրքրում, հույս չկա․ նաիրիտցիների բողոքի ակցիան (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք կառավարության մոտ եկել էին իրենց բողոքի ակցիայով և փայտերին ամրացված պաստառներն ուժգին հարվածելով գետնին` հանդիպում էին պահանջում։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանը նկատեց, որ իրենք այսօր այստեղ են՝ իրենց պահանջի մասին վարչապետին հիշեցնելու համար։
««Նաիրիտ» գործարանը ոչ մեկին չի հետաքրքրում։ Դա է ամենամեծ ցավը «Նաիրիտ»–ի նախկին աշխատողների համար։ Ներկայիս իշխանություններին նույնպես չի հետաքրքրում։ Մի ամիս Փաշինյանի հետևից գնացի միտինգներին` հանուն գործարանի վերագործարկման, բայց հույս չունեմ, որ կվերագործարկվի»,- ասաց աշխատակիցը։
Նաիրիտցիները մինչ այդ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա օգնականի հետ, սակայն առ այսօր ոչինչ չի փոխվել։ Նրանց խոսքով՝ գործարանը շարունակում են թալանել։
Վարչապետն այդպես էլ չհանդիպեց նաիրիտցիների հետ։
Մանրամասները՝ մեր տեսանյութում