Լեոնարդոյի կտավը հասել է Աբու Դաբի
Աբու Դաբիի Լուվրի թանգարանը որոշել է հետաձգել թանգարանում սպասվելիք Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարի ցուցադրությունը:
Հետաձգման պատճառների մասին չի տեղեկացվում: Նկարը 2017 թվականին վաճառվել էր ռեկորդային՝ 450 միլիոն դոլար արժեքով, սակայն նկարի բնօրինակ լինել չլինելու վեճերը դեռ շարունակվում են:
«Աշխարհի փրկիչը» կտավը Աբու Դաբիում պետք է ցուցադրվեր այս տարվա սեպտեմբերի 18-ին, սակայն որոշ չճշտված տեղեկատվությամբ թանգարանը հետաձգել է կտավի ցուցադրությունը մինչ նոյեմբերի 11-ը, հենց այդ օրն էլ նշվելու է թանգարանի բացման մեկամյակը: