Ռուս-բրիտանական «պատերազմը» շարունակվում է․ այս անգամ խոսել է Պեսկովը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, ոը Ռուսաստանն ամենասկզբից էլ պատրաստ է եղել համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա՝ «նովիչոկով» թունավորման գործի բացահայտման համար, սակայն իրենց առաջարկությանը Բրիտանիան չի պատասխանել:
Ավելի վաղ Սքոթլանդ Յարդը հայտարարել էր Սկրիպալի գործով կասկածյալների անունները՝ Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով:
Հայտարարվել է միջազգային հետախուզում: Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին կոչ է արել պաշտոնական Լոնդանին տեղելատվական մանիպուլիացիաներ չանել: