«Եվրամիությունը պետք է շատ շուտ նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ»․ Ջերեմի Հանթ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպական միությունը որքան հնարավոր է շուտ նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ նախկին ռուսական գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան թունավորելու փորձի համար:
Ելույթ ունենալով խորհրդարանում, արտգործնախարարը հիշեցրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խոստացել է այս տարվա նոյեմբերից նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և նշել, որ Եվրոպական միությունը ևս պետք է հետևի Ամերիկայի օրինակին:
Նա, մասնավորապես, նշել է․ «Շատ կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան, որ անթույլատրելի է քիմիական զենքի օգտագործումը որևէ մեկի կողմից որևէ երկրի դեմ, իսկ նման արարք կատարող երկիրը պետք է շատ թանկ վճարի իր արածի համար»։
Հավելենք նաև, որ քիմիական թունավորման արդիական դարձավ Մեծ Բրիտանիայում նաև երեկ, երբ Լոնդոնում թունավոր նոյւթի օգտագործման արդյունքում եղան տուժածներ։