Սթիվեն Սիգալը մեղադրվում է բռնաբարության համար․ դեպքը տեղի է ունեցել 25 տարի առաջ
Լոս Անջելեսի շրջանային դատախազությունը մեղադրանք չի առաջադրի դերասաններ Քևին Սփեյսիին և Սթիվեն Սիգալին՝ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքի համար:
Երկու դեպքում էլ ենթադրյալ ոտնձգությունները տեղի են ունեցել մոտավորապես 25 տարի առաջ: Այդ իսկ պատճառով էլ դատախազությունը որոշել է դերասաններին մեղադրանք չառաջադրել: Քևին Սփեյսիին մեղադրում էին հեռավոր 1992 թվականին երիտասարդ աղջկա նկատմամբ սեռական ոտնձություններ թույլ տալու մեջ, իսկ մեկ այլ հայտնի դերասան Սթիվեն Սիգալը մեղադրվում էր բռնաբարության համար, որը, ենթադրվում է, տեղի է ունեցել 1993 թվականին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա կեսերին մեծ աղմուկ բարձրացավ Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի անվան շուրջ, ում թվով 80 կանայք մեղադրում էին իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, այդ պատմությունից հետո մի խումբ հոլիվուդյան հայտնի դերասանների ևս նման մեղադրանք առաջադրվեց: