Հզոր փոթորիկ Ճապոնիայում․կան զոհեր և վիրավորներ
2 մարդ մահացել է, ևս 5-ը վիրավորվել է Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով։ Հաղորդվում է, որ այս թայֆունը վերջին տարում ամենահզորներից է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Շատ ավելի վատ վիճակ է Ճապոնիայի միջազգային օդանավակայաններից մեկում, որտեղ հետաձգվել են տասնյակ չվերթներ։ Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ Ճապոնիայում չեղարկվել է ավելի քան 700 թռիչք։
Այժմ փոթորիկը տեղաշարժվում է դեպի հյուսիս: Ընդգծենք, որ այս տարի Ճապոնիայում զգալի շատ էին բնական աղետները, ինչի հետևանքով եղան մեծ թվով մարդկային զոհեր ու ավերածություններ։