Մեգափոխանակություն, որ կիրականացվի ձմռա՞նը․ ո՞ւմ փոխարեն «Յուվենտուս» կտեղափոխվի Մարսելոն
Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրինի «Յուվենտուս»-ն ամեն կերպ ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյին։ Նաև նշել ենք, որ այս հարցում ակտիվորեն ներգրավված է նաև թուրինյան թիմի նորեկ Ռոնալդուն։
Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, իսպանական ու իտալական 2 գրանդ ակումբները պատրաստվում են ձմռանն իրականացնել մեգափոխանակություն։ Նշվում է, որ Մարսելոյի փոխարեն իսպանական ճամբար կգնա Ալեքս Սանդրոն։
Հավելենք նաև, որ մասնագետները նկատում են, որ վերջին շրջանում Մարսելոն կարծես թե չի ցանկանում ֆուտբոլ խաղալ։