Ժոզե Մոուրինյուն դատապարտվել է մեկ տարով
Այն, որ Ժոզե Մոուրինյուն մեր օրերի ամենախարիզմատիկ կերպարներից է, դա անկասկած է։ Անկախ ամեն ինչից՝ այս մարդը շարունակում է մնալ ամբողջ ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայիս գլխավոր մարզիչը «Ռեալ»-ում աշխատելու տարիներին խուսափել է հարկերից, չի վճարել 1,9 միլիոն եվրո հարկ ու կանգնել է դատարանի առաջ։ Հաղորդվում է նաև, որ պարոն Ժոզեն պայմանական ազատազրկման է դատապարտվել։
Ընդգծենք նաև, որ մինչ այս պահը մամուլում շրջանառվում էին նմանատիպ լուրեր, սակայն ամբողջական պատկերացում չէին տալիս այս գործի շուրջ։
Պարբերականները տեղեկացնում են նաև, որ այս պահի դրությամբ պորտուգալացի մասնագետի գործը փակվել է։