Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի. ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անդրադարձել է ՌԴ պաշտոնյաների կողմից ՀՀ ներքաղաքական վիճակի մասին հնչեցրած գնահատականներին:
Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեսել է այդ գնահատականները, արձագանքները և Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին:
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի։ Կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-ասաց Միլսը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ. Ռուսաստանն անհանգստացած է:
«Մեզ մտահոգում է, որ Հայաստանում իրավիճակը հիմա շարունակում է փոթորկվել, մասնավորապես՝ քննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, կալանավորումներ են իրականացվում: Մենք ցանկանում ենք, որ այս ներքին գործերը օրենքի և սահմանադրության ամուր հիմք ունենան, ինչպես նաև արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծագործ խնդիրներ վրա»: