«Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել». Ծառուկյանը պատրաստ է շնորհավորել հաղթողին (տեսանյութ)
Մենք պատահական թեկնածու չենք դրել, Նաիրա Զոհրաբյանը պատրաստված է, բոլորը ճանաչում են, տեսել են նրա աշխատանքը երկրի ներսում եւ դրսում»:
Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
«Նաիրա Զոհրաբյանը միշտ պատրաստ է քաղաքացու կողքին լինել, գիշերվա 3-4-ին էլ զանգեք՝ նա պատրաստ է քաղաքացու կողքին լինել: Մեզ մնում է միայն ներկայացնել մեր ծրագրերը, աշխատանքները»,-ասաց Ծառուկյանը:
Նա կոչ արեց ԲՀԿ թեկնածուներին՝ բոլոր մյուս թեկնածուների հետ լինել շատ հարգալից. «Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել: Մարդն իր կեցվածքով, պահվածքով, իր գիտելիքով պետք է մեծ լինի, հզոր լինի: Իսկ մեկը մյուսին վիրավորել, ցեխ շպրտելը նշանակում է՝ նա թույլ մարդ է, չի կարող այդ բեռը վերցնել իր վրա: Մենք կհաղթենք, թող մեզ շնորհավորեն, ուրիշը կհաղթի՝ մենք պատրաստ ենք շնորհավորելու»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.