«Ալմաստ» գործարանի մոտ բախվել են Mercedes-ը, Volkswagen-ը, Opel-ն ու КамАЗ-ը. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Ալմաստ գործարանի մոտ, բախվել են Opel Astra մակնիշի 800 PP 81 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 35 QM 497 համարանիշի, КамАЗ մակնիշի 34 PR 062 համարանիշի և Mercedes մակնիշի 35 RT 050 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Փրկարարները Mercedes-ի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, որից հետո հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: