Եթե Ծառուկյանը կապ ունենա Մարտի 1-ի հետ, թող հրապարակում մասսայական գնդակահարեն. Ծառուկյանն արձագանքել է շրջանառվող լուրերին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ ինքը որևէ կապ չունի Մարտի 1-ի սպանությունների հետ:
Նա այսօր, Երևանի ավագանու ԲՀԿ-ական թեկնածուների հետ հանդիպումից հետո, արձագանքեց լրագրողների հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում ինքը այն լուրերին, որ իր անունը կապվում է մարտիմեկյան գործողություների հետ: Մասնավորապես շրջանառվում են լուրեր, որ Մարտի 1-ին իր թիկնապահները ևս դուրս են եկել ժողովրդի դեմ:
«Ով այդպիսի բան է ասել, նա անբարոյական ընտանիքի մարդ ա, որովհետև Ծառուկյանը ժողովրդի մատից արյուն հանելու, մատը, փուշ մտնել թույլ չի տա: Դա շանտաժ ա Ծառուկյանի վերաբերյալ: Եթե Ծառուկյանը կապ ունենա Մարտի 1-ի հետ, թող Ծառուկյանին մասսայական հրապարակում հրապարակային գնդակահարեն»,-հայտարարեց նա՝ հավելելով. «Ովքեր հայտարարում են, որ Մարտի 1-ին իմ անվտանգության աշխատակիցները ժողովրդի դեմ են դուրս եկել, դրանք մեր թշնամիներն են»: