Հարձակում Սիրիայում․անօդաչու ինքնաթիռների հարձակումից զոհվել է 3 և վիրավորվել 9 մարդ
Լաթաքիայում կառավարական զորքերի դիրքերի վրա անօդաչու ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել է 3 զինծառայող, ևս 9-ը վիրավորվել է: Այդ մասին հաղորդել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիմիր Սավչենկոն:
Նա նաև նշել է, որ ռուսական հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում Դեյր Էլ Զոր նահանգում իրականացրել են մեկ մարդասիրական գործողություն, որի ընթացքում բնակչությանը տրվել է 1,9 տոննա ընդհանուր ծավալի 450 կերակրատեսակ: Հալեպի բնակիչներին տրվել է 1 տոննա թարմ հաց:
Ռուսաստանի բժիշկները 24 ժամվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել 44 սիրիացու, այդ թվում՝ 21 երեխայի: