Անսարքություններ Apple ընկերության iPhone 8 հեռախոսներում․ դրանք կարող են հանկարծակի անջատվել
Apple ընկերությունը նշել է, որ iPhone 8 մոդելի հեռախոսներում հայտնաբերվել են անսարքություններ, որոնք կապված են հեռախոսի «մայր ծրագրի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Apple ընկերության տեղեկություններով՝ թերությունը նկատվել է 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մարտ ամիսներին վաճառված հեռախոսների մեջ, որոնք, մասնավորապես, վաճառվել են ԱՄՆ, Ավստրալիա, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Նոր Զելանդիա և այլ երկրներում։
Մասնագետները նշել են, որ այս հեռախոսները կարող են հանկարծակի անջատվել։ Apple ընկերությունից նշել են, որ այս անսարքությունը չկա արտադրված մյուս մոդելներում։