Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման ամսաթիվը
Հայ-ռուսական բանակցությունները բարձրագույն մակարդակով տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա Մոսկվայում: Այդ տեղեկությունը «Իզվեստիա»-ին հաստատել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վարչապետի այցը Ռուսաստան թվով երրորդը կլինի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: ՌԴ նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ կառավարության ղեկավարը բանակցություններ են վարել Սոչիում մայիսի 14-ին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ընթացքում: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում. այդ ժամանակ Փաշինյանը մասնակցում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ մասնավորապես քննարկելով նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: