ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են
Վազող տողեր

Ով ի՞նչ է ցանկանում Ղարաբաղյան հակամարտությունից

Որքան էլ միջազգային կառույցները, խոշոր տերությունների ղեկավարները հայտարարում են, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը մոտ է և այն պիտի լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, այնուամենայնիվ, թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում հասարակությունն այլ կերպ է մտածում։ Նրանք նույնպես ուզում են խաղաղ կարգավորում, սակայն տեսնում են, որ այդ կարգավորումը մոտ չէ, և որ ամենակարևորն է՝ դժվար, թե խաղաղ լինի։ Մարդիկ ունեն այլ մտածելակերպ, այլ կերպ են պատկերացնում այս հակամարտության լուծումը։

Սակայն, ինչպես պատմությունն է ցույց տալիս, ոչ միշտ են խնդիրները կարգավորվում ի շահ մարդկանց։ 21-րդ դարում աշխարհը շարժվում է ի շահ գումարի, ի շահ պետության կամ ի շահ մի շարք անհատների։ Այս համատեքստում կարելի է քննել ու հասկանալ, որ Ղարաբաղյան հակամարտությունը, մեղմ ասած, լցնում է մի շարք պետությունների գրպանները։

Հայաստանը ցանկացել ու ցանկանում է բացառապես խաղաղ կարգավորում, սակայն այդ կարգավորման մեջ չպիտի լինի հողերի զիջում։ Այդպես են ցանկանում Արցախում ու Հայաստանում ապրող մարդիկ։ Ադրբեջանում հակամարտության քարացած վիճակը ձեռնտու է Իլհամ Ալիևին, ով այդկերպ կարողանում է պահպանել իր իշխանությունը, կարողանում է «սանձել» ակտիվացող ադրբեջանցիներին։ Մեր դեպքում նույնպես կար այդպիսի իրավիճակ։ Պարզապես պետք է հիշել մի քանի ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության ցույցերն ու վերհիշել, թե նախկին իշխանություններն ինչպես էին փորձում սաստել ժողովրդին։ Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, մեզ մոտ գոյություն ունի ազատ մամուլ, սահմանից եկող տեղեկատվությունը ճիշտ է ու զերծ խեղաթյուրումից։

Ղարաբաղյան հակամարտությունում իր ակտիվ դերակատարումն ունի նաև Ռուսաստանը, որը, մեղմ ասած, համարվում է այս հակամարտությունը լուծող ամենագլխավոր ու մեծ ֆիգուրը։ Եթե չլինի հայ-ադրբեջանական հարցը, ապա ռուսական զինատեսակների վաճառքը կնվազի։ Չէ՞ որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանն օգտվում են ռուսական զինատեսակներից։ Մյուս կողմից՝ լինելով այս հակամարտությունը կարգավորող կողմ՝ Ռուսաստանն իր դոմինանտությունը շարունակում է պահպանել այս երկու երկրի հետ հարաբերություններում։ Պետք է նշել նաև, որ անկախ հակամարտության լինել-չլինելուց Ռուսաստանը տարածաշրջանում դոմինանտ է, բայց հակամարտության գոյությունը նրան մի շարք ուժեղ խաղաքարտեր է տալիս։ Իսկ Եվրոպան այս հակամարտությունում շարունակում է մնալ կարգավորող կողմ, ով նույնպես ցանկանում է Եվրամիության ծանր ձեռքը պատեհ առիթի դեպքում թողնել այստեղ։

Ու ստացվում է, որ այս հակամարտության մեջ, անկախ իր կամքից, ներքաշված է աշխարհը։ Բոլորը ցանկանում են թե՛ հակամարտության խաղաղ կարգավորում, թե՛ ինչ-ինչ շահեր։ Արդյունքում սպասում են հայ ու ադրբեջանցի ժողովուրդները, զոհվում են երբեմնի բարեկամ ու թշնամի ժողովուրդները։

NEWSPRESS.am