«Ռուսաստանն ու Իրանը մեծագույն սխալ կգործեն»․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը մեծագույն սխալ կգործեն, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ Իդլիբում իրականացվելիք հարձակման հարցում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դոնալդ Թրամփն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Ռուսները եւ իրանցիները կգործեն շատ լուրջ մարդասիրական սխալ, եթե նրանք մասնակցեն այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը: Հարյուր հազարավոր մարդիկ կարող են սպանվել»։
Թրամփը դիմել է նաև Ասադին ու ասել, որ սխալ է հարձակվել Իդլիբ քաղաքի վրա։
ՌԴ ԱԳ նախարարությունից էլ նշել են, որ ոչ ոք շահագրգռված չէ Իդլիբում տեղի ունենալիք գործողություններով, որը կբերի մարդկային զոհեր։