Խաղողագործներին խաբել են. նրանք փակել են Արմավիր-Երևան ճանապարհը
Խաղողագործները պահանջում են խաղողը մթերել բարձր գներով՝ ինչպես խոստացել էին, և ի նշան բողոքի՝ արմավիրցի խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը:
Նրանք նախ եկել են Երևանի կոնյակի գործարան, ապա տեսնելով, որ խաղողը մթերելու են 140 դրամով՝ խոստացված 160-ի փոխարեն, փակել են Երևան-Արմավիր ճանապարհը:
«Մեզ գարնանից ասում են 60 դրամով են մթերելու խաղողը, իսկ այսօր տեսանք, որ խաբել են: 140 դրամ մենակ մենք ենք ծախսում՝ աշխատանքով, աշխատուժով. ամեն ինչ թանկացել է՝ վառելիքից, թունաքիմիկատներից մինչև աշխատուժ, իսկ գինը նվազեցնում են»,- լրագրողների հետ զրույցփում դժգոեցին խաղողագործները:
Նրանք նաև նշում են, որ ժամանակին իրենց անորակ թունաքիմիկատներ են տվել, ինչից հետո բերքը փչացել է: