Մխիթարյանը կմեկնի՞ Բաքու, թե՞ ոչ․ պարզաբանել է «Արսենալ»-ի մամուլի խոսնակը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լոնդոնի «Արսենալը» Եվրոպալիգայի խաղարկության շրջանակներում կմրցի ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի հետ։ Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ու մի շարք սպորտային կայքերում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք կմեկնի Բաքու Մխիթարյանը։
Արդեն այսօր այս հարցի շուրջ հայտարարությամբ հանդես է եկել Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի խոսնակը։ Նա մասնավորապես նշել է․
«Մեզ համար ամենակարևորը մեր ֆուտբոլիստի անվտանգությունն է։ Մենք կուսումնասիրենք ստեղծված իրավիճակն ու վերջնական որոշում կկայացնենք»։
Հավելենք նաև, որ Բաքվում նույնպես սպասում են այն կազմին, որ կներկայացնի «Արսենալ»-ը։