Երբ որդին գերազանցում է հորը. Ռոնալդուի որդին «Յուվենտուս»-ի կազմում դարձել է պոկերի հեղինակ (տեսանյութ)
Մինչ Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները շարունակում են նշել, որ Ռոնալդուն առաջիկայում կգրանցի իր առաջին պաշտոնական «գոլը», Ռոնալդուի 9-ամյա որդին «Յուվենտուս»-ի մինչև 9 տարեկանների թիմի առաջին խաղում դարձել է պոկերի հեղինակ։
Թուրինյան թիմի մանկական խումբը 5-1 հաշվով հաղթել է։
Ընդգծենք նաև, որ վերջին շրջանում համացանցում հայտնվում են Ռոնալդուի ու իր որդու մարզումներից դրվագներ, որից կարելի է եզրակացնել, որ մեր աչքերի առաջ հասունանում է ապագա աստղ։
Մանրամասները՝ տեսանյութում.