Պատահար Մազմանյան փողոցում. միկրոավտոբուսի 9 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)
Օգոստոսի 31-ին, ժամը 08.30-ին, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 53/4 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուս:
Պատահարի հետևանքով միկրոավտոբուսի 9 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: