Ռոնալդուն «Յուվենտուս»-ի ղեկավարությունից խնդրել է իրեն թիկնապահներ տրամադրել

Այս թեմայով
- Խելագարը. Դիեգո Սիմեոնեի արտասովոր պահվածքը՝ «Յուվենտուս»-ի դարպասը խփված գնդակից հետո (տեսանյութ)
- Երբ դավաճանությունը սահմաններ չունի. Մաուրո Իկարդին նախնական համաձայնության է եկել «Յուվենտուս»-ի հետ
- Հիմա քիչ են այսպիսի տղաները․ Աարոն Ռեմսին «Յուվենտուս»-ի համար մերժել է «Բարսելոնա»-ին և «Ռեալ»-ին
- Նա նույնպես Ռոնալդուի ընկերն է․ ո՞վ կփոխարինի Պաոլո Դիբալային «Յուվենտուս»-ում
Թուրինի «Յուվենտուս»-ի նորեկ Քրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խնդրել է, որ իրեն հավելյալ թիկնապահներ տրամադրեն։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Պորտուգալացին խնդրել է իրեն տրամադրել ևս 3 թիկնապահ, քանի որ իր տուն կարող են ներխուժել անծանոթ մարդիկ։
Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, թիկնապահներից մեկը կհսկի Ռոնալդուի տունը, երկրորդը՝ ֆուտբոլիստի ընտանիքին, իսկ երրորդն ամենուր կլինի Ռոնալդուի հետ։